Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Ամփոփվեց հոբելյանական քառօրյա գիտաժողովը

ԵՊԲՀ. Ամփոփվեց հոբելյանական քառօրյա գիտաժողովը

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ բուհի 95-ամյակին նվիրված «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով հոբելյանական գիտաժողովների փակման արարողությունը:

Գիտաժողովի 4 օրերի ընթացքում արտասահմանից ժամանած և տեղացի առաջատար մասնագետների կողմից ներկայացվեցին Ամփոփվեց հոբելյանական քառօրյա գիտաժողովըզեկուցումներ բժշկագիտության արդիական թեմաների և խնդիրների շուրջ նաև առցանց տարբերակով, ստենդային դասախոսություններ, զուգահեռ ընթացող 11 սեկցիաներ, կլոր սեղաններ՝ նաև առցանց ընթացող քննարկումներով:

Ամփոփվեց հոբելյանական քառօրյա գիտաժողովըՀոբելյանական գիտաժողովի մեխը դարձան ԵՊԲՀ ուսանողներից կազմված հետազոտական խմբերի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված հետազոտական աշխատանքները, որոնք ապագա բժիշկներն ու դեղագետներն իրականացրել էին նաև այլ բուհերի ուսանողների հետ համատեղ՝ ելնելով գիտաժողովի կարգախոսից, այն է՝ «Հետազոտի՛ր, բացահայտի՛ր, փոխի՛ր»: Կարևոր է նաև, որ այդ աշխատանքների և գիտաժողովին մասնակցության համար ուսանողները կստանան կրեդիտներ, քանի որ այս կոնֆերանսը ներառվել է Շարունակական բժշկական կրթության եվրոպական կրեդիտավորման խորհրդում:

Ամփոփվեց հոբելյանական քառօրյա գիտաժողովըՇնորհակալություն հայտնելով գիտաժողովի աշխատանքնրին մասնակցության համար՝ ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց. «Ուզում եմ մի քանի խոսք ասել այս գիտաժողովին մեր կողմից կատարված նորամուծությունների մասին: Սկսենք գիտաժողովին օգտագործված գույներից՝ մենք ընտրել էինք կանաչ և դեղին գույները, քանի որ այժմ աշնան միջնամասում ենք:

 

Ամփոփվեց հոբելյանական քառօրյա գիտաժողովըՆորամուծություն էր նաև մեր կողմից կիրառված՝ մասնակիցների առցանց գրանցումը, ինչպես նաև տեղում գրանցվելը և գրանցումից դուրս գալը: Ուզում եմ հատկապես ընդգծել, որ արտերկրից ժամանած մեր հյուրերից շատերը այս գիտաժողովից հետո ունեն կոնկրետ առաջարկներ մեր ուսանողների համար, այն է՝ անվճար կուրսեր, ռազմավարական նոր մոտեցումներ, համագործակցություն մեր ամբիոնների հետ, լաբորատոր աշխատանքներ, ինչի համար կրկին հայտնում եմ շնորհակալություն»:

Ամփոփվեց հոբելյանական քառօրյա գիտաժողովըԱմփոփելով գիտաժողովի 4 աշխատանքային օրերը՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Հրաշալի է տեսնել հետաքրքրված նման լսարան, լսարան, որին համախմբում է գիտելիքի, գիտության հանդեպ սերը, հետաքրքրությունը: Կարևոր է, որ մեր ուսանողները այս օրերի ընթացքում հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնել հայտնի գիտնականների, առաջատար մասնագետների, այլև աշխատել նրանց հետ, ստանալ արժեքավոր գիտելիքներ, մասնագիտական հմտություններ: Կարծում եմ, որ մոտ ապագայում կունենանք գիտական ամբիցիաներով օժտված երիտասարդ կոլեկտիվ, որը կհենվի մեր լավագույն ավանդույթների վրա: Ես ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել գիտաժողովի բոլոր մասնակիցներին, հյուրերին, հատկապես՝ կազմակերպիչներին՝ կատարած աշխատանքների համար»:

Ամփոփվեց հոբելյանական քառօրյա գիտաժողովըՆշենք, որ գիտաժողովի աշխատանքներին իրենց ներդրումն ունեցան ընդհանուր առմամբ 2000 մասնակիցներ, որոնցից՝ 1000 ուսանող, 300 կլինիկական օրդինատոր, պրոֆեսորադասախոսական անձնակազմի 150 ներկայացուցիչ:

Ամփոփվեց հոբելյանական քառօրյա գիտաժողովըՏեղեկացնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանին մնացել է 4 տարի, 364 օր, 23 ժամ: Հետհաշվարկը գնաց...

 

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ